ՌԴ-ն դադարեցնում է Մոսկվայում ՆԱՏՕ-ի ռազմական առաքելության գործունեությունը

Իրավիճակ

ա

Ռուսաստանը դադարեցնում է Մոսկվայում ՆԱՏՕ-ի կապի ռազմական առաքելության գործունեությունը և նոյեմբերի 1-ից հետ է կանչում իր աշխատակիցների հավատարմագրումը:  «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ՆԱՏՕ -ն ավելի վաղ հայտարարել էր, որ կրճատել են Ռուսաստանի Դաշնության համար հավատարմագրումների թիվը՝ հասցվելով 10 -ի:

Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել էր, որ ՆԱՏՕ-ն մնում է բաց Ռուսաստանի հետ իմաստալից երկխոսության համար և շարունակում է հանդիպման կոչ անել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի շրջանակներում: