Երեւան է հասել Արցախի համար նախատեսված մարդասիրական օգնությունը

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Ռուսաստանից Իլ-76ՄԴ ինքնաթիռով Երեւան է հասել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը, որը նախատեսված է Արցախի համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

«ՀՀ է բերվել սննդամթերք, խաղալիքներ, գրենական պիտույքներ, ծորակներ, Էլեկտրական վառարաններ։ Այդ ամենը հետագայում կտեղափոխվի մանկապարտեզներ, դպրոցներ, կփոխանցվի բազմազավակ ընտանիքներին, կարիքավորներին, տեղահանվածներին, նաեւ նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչը։ 

Հայաստան հասած խմբաքանակում նաեւ սարքավորումներ կան, որոնք նախատեսված են Արցախի հեռավոր շրջաններում, սահմանազատման գծում գտնվող կրթական հաստատությունների համար։ Մարդասիրական բեռն Արցախ կհասցնի ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոշարասյունը։

1