Իշխանությունը պարտվել է Գյումրիում, Գորիսում և Մեղրիում, հաղթել՝ Դիլիջանում, Տաթև և Տեղ համայնքներում

Մանրամասներ

1

Հայաստանի 9 համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով իշխանությունը Գյումրիում,Գորիսում,Մեղրիում պարտվել է։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջը մեկ քաղաքում և երկու գյուղում գրանցած հաղթանակի մասին է հայտնել միայն։

Դիլիջանում 57% ձայնով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` Դավիթ Սարգսյանի թեկնածությամբ։

ՏԻՄ ընտրություններում Սյունիքի մարզի Տաթև և Տեղ համայնքներում հաղթել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները։

Տաթևում 1281 ձայնով առաջատար է ՔՊ թեկնածու Արթուր Մաթևոսյանը, իսկ Տեղ համայնքում՝ 1530 ձայնով Դավիթ Ղուլունցը։