Իրանի միջուկային գործարքի վերականգնման բանակցությունները կվերականգնվեն հինգշաբթի՝ Բրյուսելում. Իրանի ԱԳ նախարար

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը հայտնել է, որ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները՝ Թեհրանի և միջնորդ պետությունների միջև, կվերականգնվեն հինգշաբթի՝ Բրյուսելում, գրում է mehrnews.com-ը:

Սեպտեմբերի 21-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն ասել էր, որ միջուկային գործարքի ամբողջական էֆեկտը վերականգնելու բանակցությունները Վիեննայում կվերսկսվեն մի քանի շաբաթվա ընթացքում: Երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի խոսքով՝ Թեհրանն ակնկալում է, որ բանակցային գործընթացը կհանգեցնի Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը:

Հայտնի է, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին Իրանի սահմանադրական պահպանության խորհուրդը հավանություն էր տվել Մեջլիսի կողմից ավելի վաղ ընդունված օրինագծին, որը պարտավորեցնում էր կառավարությանը բարձրացնել ուրանի հարստացման տեմպերը: