Հայաստանը և Իրանը համատեղ և արդյունավետ պայքարում են միջազգային թմրաթրաֆիկի դեմ. Փաշինյան

Մանրամասներ

ա

Հայաստանը եւ Իրանը համատեղ եւ արդյունավետ պայքարում են միջազգային թմրաթրաֆիկի դեմ։ Այս մասին հոկտեմբերի 15-ին ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների խորհրդի օնլայն նիստի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մեղադրանքներին։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը շատ սերտորեն համագործակցում է Իրանի իրավապահ մարմինների հետ եւ արդյունավետ պայքարում թմրաթրաֆիկի դեմ։