Բեյրութում շարունակվում են բախումները անվտանգության ուժերի և անհայտ անձանց միջև. Այս պահին 6 զոհ և 60-ից ավել վիրավոր կա

Մանրամասներ

Լիբանանյան աղբյուրները հայտնել են, որ Բեյրութում շարունակվում են բախումները անվտանգության ուժերի և անհայտ անձանց միջև, և վիրավորների թիվն անցել է 60-ը:

LBCI հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ հինգշաբթի օրը, լիբանանյան աղբյուրները հաղորդել են, որ Բեյրութի Ալ-Թայունա շրջանում  բախումները շարունակվում են և հնչում են կրակոցներ: 

Ալ-Մայադին հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ զոհվածների թիվը մինչ այժմ հասել է 6-ի, վիրավորներինը ավելի քան 60-ի: Լիբանանյան Կարմիր խաչը զոհերի թիվը հինգ է հայտարարել, վիրավորներինը ՝ 25:

Բեյրութում բախումները սկսվեցին այն բանից հետո, երբ լիբանանյան աղբյուրները հաղորդեցին, որ «Հեզբոլլահի» և «Ամալ» շարժման կողմնակիցներն այսօր առավոտյան դուրս են եկել փողոց ՝ բողոքելու Բեյրութում իրականացված պայթյունների գործով քննիչ Թարիղ Բիթարի անպատշաճ վարքագծի դեմ: