Բույսերը կկարողանան ամբողջությամբ փոխարինել փողոցների արտաքին լուսավորությունը

Մանրամասներ

ա

Մասաչուսեթսի համալսարանի աշխատակիցները հայտարարել են, որ փողոցները կլուսավորեն բույսերով։ Նրանք հատուկ նանոմասնիկներ են մտցրել քրեսս-բույսերի տերեւների կառուցվածքում: Արդյունքում բույսերը լուսավորվել են թույլ լույսով, փայլը տեւել է չորս ժամ, գրում է Interesting Engineering պարբերականը։

Այժմ հետազոտությունը շարունակվում է, եւ փորձագետներն արդեն գտել են լույսի ինտենսիվությունը 10 անգամ ավելացնելու միջոց:

Այժմ թիմը զբաղված է բուսական հզոր լուսային կայանքների մշակմամբ, որոնք ավելի արդյունավետ կաշխատեն եւ ավելի երկար կտեւեն: Գիտնականները վստահ են, որ ապագայում բույսերը կկարողանան ամբողջությամբ փոխարինել փողոցների արտաքին լուսավորությունը: