Ադրբեջանցի և հայ ժողովուրդների համար այլ ապագա չկա. Միակ ապագան միասին ապրելն է. Կիրիլ Պատրիարք

Մանրամասներ
Լուրեր

1

Այսօր կայացավ Գարեգին Երկրորդի, Կիրիլ Պատրիարքի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումը: Կիրիլ Պատրիարքը հանդիպման սկզբում նշեց, որ քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքների հաղթահարման խնդիրները:

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը երեքշաբթի Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում, հանդիպում է ունեցել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ առաջին Պատրիարքի հետ:

Միասին ապրելը միակ ապագան է հայերի և ադրբեջանցիների համար, և երկու ժողովուրդների կրոններն ունեն խաղաղության յուրահատուկ ներուժ, հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։ «Շնորհակալություն եմ հայտնում Ամենայն հայոց պատրիարք-կաթողիկոս Գարեգին Երկրորդին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ հանդիպելու և դեմ առ դեմ քննարկելու նման բարդ խնդիրները, որոնք հուզում են մեզ համար բարեկամ երկրների բնակիչներին և կրոնական համայնքներին: Ադրբեջանցի և հայ ժողովուրդների համար այլ ապագա չկա, բացի համակեցությունից», - ասել է պատրիարքը: