Ալիևն իրեն ճղում է, թե Շոյգուն հայերին նման բան չի ասել. Մոսկվան չի հերքել Ալիևի այդ հայտարարությունները

Մանրամասներ

1

Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները: Պաշտոնական տեղեկատվության մեջ ասվում է քննարկման ընդհանուր թեմաների մասին` երկկողմ համագործակցություն և տարածաշրջանային խնդիրներ:

Նախարարների նախորդ հանդիպմանը`օգոստոսի 11-ին, Սերգեյ Շոյգուն Արշակ Կարապետյանին նվիրել էր դաշույն: Նվերը Կարապետյանին հանձնելով ՝ Շոյգուն ասել էր. «Կարելի է համարել, որ Հայաստանին սպառազինություն մատակարարելու գործընթացը սկսված է»:

Սեպտեմբերի 27-ին Անատոլիական գործակալությանը տված հարցազրույցում Ալիևն ասել էր, որ «երբ մենք իմացանք այս մասին, մենք անմիջապես դիմեցինք ռուսական կողմին և հարցրինք հարցի էության մասին: Տեղեկացանք, որ հայաստանյան մամուլում հրապարակված այս հայտարարությունը (ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարների հանդիպումից հետո) չի համապատասխանում իրականությանը: Պաշտպանության նախարարը (ՌԴ) չի ասել նման բան: Սրանք հայկական քարոզչության կեղտոտ հնարքներն  են: Նման հայտարարություն չի եղել: Մենք պաշտոնապես տեղեկացանք նման ծրագրերի բացակայության մասին»:

Ալիևն անդրադարձել էր նաև հայկական բանակին ժամանակակից զենք մատակարարելու խնդրին. «Մենք այդ հարցերով դիմել ենք ռուսական կողմին և ստացել ենք մեզ բավարարող պատասխաններ»։  Նա հավելել էր, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:

Մոսկվան չի հերքել Ալիևի այդ հայտարարությունները՝ հաստատելով, որ Հայաստանին ժամանակակից զենք մատակարարելը չի մտնում նրա տարածաշրջանային ​​ծրագրերի մեջ: Փոխարենը, Ալիեւը հայտարարեց Ռուսաստանից սպառազինություն գնելու ծրագրերի մասին։

Շոյգու-Կարապետյան երեկվա հանդիպումից հետո սպառազինության մասին խոսք չի եղել:

Սկզբնաղբյուր