Դավիթ Տոնոյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը Տիգրան Սահակյանը մակագրել է ինքն իրեն

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանին։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Նշենք, որ մի քանի ամիս է՝ վերաքննիչ բողոքների մակագրությունն իրականացնում է դատարանի նախագահը։

Դավիթ Տոնոյանը մեղադրվում է 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու եւ կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Նրա նկատմամբ կալանավորումն ընտրվել է որպես խափանման միջոց։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը եւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, որոնք նույնպես կալանավորված են։