Հնդկաստանը կարող է իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում զարգացման և խաղաղության հաստատաման հարցում. Արարատ Միրզոյան

Մանրամասներ

ա

Հնդկաստանը, որպես աշխարհի ամենամեծ ժողովրդավարություն, խոշոր և արագ զարգացող տնտեսություն, ինչպես նաև խաղաղասեր քաղաքականություն վարող պետություն, կարող է իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում կայունության զարգացման և խաղաղության հաստատաման հարցում: Այս մասին Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հայաստանի ԱԳ նախարարը բարձր գնահատեց Հնդկաստանի սկզբունքային դիրքրոշումը՝ ԼՂ հակամարտության խաղաղ, համապարփակ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում կարգավորման հարցում:

Արարատ Միրզոյանն ընդգծեց նաև, որ ԼՂ հիմնախնդիրը խաղաղ բանակացությունների միջոցով պետք է ստանա իր համապարփակ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում.

«Բարձր ենք գնահատում նաև Հնդկաստանի ԱԳ նախարարության այս տարվա մայիսին արված հայտարարությունը, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից, մեր կողմից վերահաստատում ենք ՀՀ դիրքորոշումը Ջամմուի և Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու առումով: Մեր դիրքորոշումները համընկնում են նաև ահաբեկչության դեմ պայքարի, ծայրահեղականության և վարձկան ահաբեկիչների հակամարտության անթույլատրելիության հարցում»,-ասաց Միրզոյանը:

Անդրադառնալով երկրների երկկողմ օրակարգին՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը զարգանում է առևտրի, մշակույթի առողջապահության, գիտության և պաշտպանության ոլորտներում.

«Այս այցի ընթացքում մենք ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ մի շարք ոլորտներում շոշափելի և արդյունավետ ծրագրերի իրականացման առումով:

Առաջարկել են նաև երկկողմ քաղաքական խորհրդակցություններ և միջկառավարական հանձնաժողովի հերթական համատեղ նիստեր անցկացնել»,-ասաց Միրզոյանը: