Նախագահականը պատերազմից հետո դարձել է «զբաղվածության կոմիտե»

Մանրամասներ

1

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, հանուն իր իշխանությունն ամրապնդելու, շարունակում է ուռճացնել պետական ապարատը։ Նրա որոշմամբ ձեւավորվել է բնակարանային հարցերի կոմիտե, որը զբաղվելու է զոհված (մահացած) եւ անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, առաջին խմբի հաշմանդամների եւ անօթեւան մնացած անձանց բնակարանային հարցերով:

Սրանով մինչ այս զբաղվում էր սոցիալական ապահովության եւ միգրացիայի նախարարությունը, եւ առանձին կոմիտեի կարիք չէր զգացվում, սակայն նախագահականը պատերազմից հետո դարձել է «զբաղվածության կոմիտե», եւ գլխավոր գործը հնարավորինս շատ մարդկանց աշխատանքի տեղավորելն ու յուրային դարձնելն է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։