Սիրուն կնգա ծոցը պառկի, բայց մենակ գեշ կնգա ձեռի հացը կեր

Հին հայկական ժողովրդական մտքեր
Live24

1

Հին հայկական ժողովրդական մտքերը, որոնք մինչ օրս կարող են կյանքի դասեր տալ յուրաքանչյուրին ու ստիպել ժպտալ.

  1. Ագռավի ճուտն իր մոր համար ազիզ է:
  2. Աղքատը, որ հավ կուտե, յա հավն է հիվանդ, յա աղքատը
  3. Ամառվա անձրևին մի հավատա, ձմեռվա՝ արևին:
  4. Արինը ջուր չի դառնա:
  5. Բաղնիք մտնողը պիտի քրտնի:
  6. Գեղ կանգնի՝ գերան կկոտրի:
  7. Գետը չտեսած՝ մի բոբիկանա:
  8. Գիժը մի քար գցեց, հազար խելոք չկարացին հանեն:
  9. Գլուխդ միշտ պաղ պահե, ոտներդ՝ միշտ տաք:
  10. Գողի ու բոզի վատեն (ժամկետը) քառասուն օր է:
  11. Դարտակ կարասը մեծ ձեն կտա:
  12. Դեռ էշը չառած՝ փալանն է կարում:
  13. Էշն ինչ գիտի՝ նուշն ինչ ա:
  14. Ինադ արեց էլլերին, ետևն արեց գելերին:
  15. Ծառը գանգատ գնաց Աստծու մոտ կացնիցը, որ իրեն կտրում ա, ասեց` կոթը քեզանից ա:
  16. Կնգա բերած փողը դռան զանգակ ա, անց ու դարձ անելիս ճկատիդ կդիպչի:
  17. Հոր ու մոր պատիվ չիմացողը Աստծու պատիվ չի իմանա:
  18. Մեկ ծաղկից օձը թույն է շինում, մեղուն` մեղր:
  19. Մերը տես` աղջիկն առ, եզրը տես` կտավն առ:
  20. Մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ պոչից կապեցին:
  21. Շատ մի սիրիլ, ատել կա:
  22. Ոտին տեղ արեց, ոռին է տեղ անում:
  23. Սիրուն կնգա ծոցը պառկի, բայց մենակ գեշ կնգա ձեռի հացը կեր:
  24. Քաղցր լեզուն օձը ծակեն կհանի:
  25. Քեզ համար քուն ես քնում, ուրիշի համար երազ տեսնում: