Թալիբների գալուց հետո Աֆղանստանում փակվել է ավելի քան 150 լրատվամիջոց

Մանրամասներ

ա

Թալիբների իշխանության գալուց հետո Աֆղանստանում ավելի քան 150 լրատվամիջոց դադարեցրել է իր գործունեությունը: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ի տեղական թղթակիցը՝ հավելելով, որ երկրում փակվել են նաև օտարերկրյա պարբերականների տեղական գրասենյակները:

Աղբյուրը նշում է, որ Աֆղանստանում տիրող տնտեսական ճգնաժամի պատճառով տեղի տպագիր թերթերը ֆինանսական դժվարությունների պատճառով ամբողջությամբ անցում են կատարել առցանց լրատվության ռեժիմին կամ ամբողջությամբ փակվել են:

«Թալիբան» ծայրահեղական խմբավորման զինյալները իրենց հսկողությունը սահմանեցին Աֆղանստանի տարածքի մեծագույն մասի նկատմամբ այն բանից հետո, երբ ամերիկյան զորքերը սկսեցին աստիճանաբար դուրս գալ երկրից: Օգոստոսի 15-ին նրանք գրավեցին մայրաքաղաք Քաբուլը: