Իրանը զորավարժություններում բարեհաջող կիրառել է օդային պաշտպանության նոր համակարգեր

Մանրամասներ

1

Երեքշաբթի Իրանի կենտրոնական հատվածում մեկնարկած զորավարժություններում կիրառվել են երկրում մշակված նոր համակարգերը, հայտնում  է ԻՌՆԱ գործակալությունը:

Զորավարժությունները, որոնք համատեղ անցկացվում են Իրանի բանակի հակաօդային պաշտպանության, ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի և բանակի ռազմաօդային ուժերի կողմից, մեկնարկել են այսօր:

Իրանական բանակի Mersad-16 օդային պաշտպանության և ԻՀՊԿ  օդատիեզերական ուժերի Tabas համակարգերը զորավարժությունների ընթացքում խոցել են միջին հեռավորության վրա գտնվող թիրախները: