«Երևան սիթի» սուպերմարկետում հայտնաբերվել է տղամարդու դի

Մանրամասներ

1

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբից, ովքեր հայտնել են, որ կանչով մեկնել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա 141/5 հասցեում գործող «Երևան սիթի» սուպերմարկետ, որտեղ վերելակի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։

Մահացածը 60-65 տարեկան Ավետիս Ե-ն է, ով աշխատում էր նշված սուպերմարկետում։ Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։