Խաղաղության պայմանագիր. Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, ամբողջովին հրաժարվելով Արցախից և Արցախի անկախությունից

Մանրամասներ

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի կարծիքով՝ Մոսկվայում սպասվող հանդիպումների ժամանակ համաձայնեցվելու է խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը և ստորագրման պատրաստման գործընթացը:

«Խաղաղության պայմանագիր է ստորագրելու Փաշինյանը:

Ըստ Ալիևի՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ ամբողջովին հրաժարվելով Արցախից և Արցախի անկախությունից, զիջում է բոլոր այն տարածքները, որոնք հենց հիմա գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, և բացի դրանից՝ նաև զիջելու են, այսպես կոչված՝ անկլավները, այսինքն՝ խոսքը սահմանների դելիմիտացիայի մասին է:

Ըստ Թուրքիայի՝ Հայաստանը պետք է ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ հրաժարվի Ցեղասպանության ճանաչումից և որոշակի տարածքային հավակնություններից, որն իմ տեսանկյունից՝ անիմաստ կետ է: Եվ, ըստ երևույթին, խոսքը միջանցքի մասին է լինելու, որը ադրբեջանաթուրքական կողմը պնդում է՝ միջանցք է, իսկ հայ-ռուսական կողմը փորձում է մեզ համոզել, որ խոսքն ընդամենը ճանապարհի մասին է: Սա՛ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա: