Կվերացնենք. Թուրքիայի համբերության բաժակը լցվել է. Էրդողանը սպառնում է

Մանրամասներ

ա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի «համբերության բաժակը» լցվել է Սիրիայում «ահաբեկիչների վերջին հարձակումների» պատճառով, և շուտով Անկարան ինքնուրույն կվերացնի այդ սպառնալիքը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեր զինուժի վրա հարձակումները և ահաբեկիչների (քրդական կազմավորումներ) վերջին հարձակումները Սիրիայում լցրեցին մեր համբերության բաժակը: Մենք մոտ ապագայում անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք՝ մեր ուժերով Սիրիայից բխող սպառնալիքները վերացնելու համար»,-ասել է Էրդողանն ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձում: