ԱՄՆ ռազմական հետախուզության ղեկավարն Իրանի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժությունների ֆոնին նշել է, որ Իրանն ամենահզոր տեխնոլոգիաներն է ստեղծել և կիրառում է դրանք հրթիռների արտադրությունում, ինչն իրանական արտադրության հրթիռները դարձրել է գերճշգրիտ և բարելավել շարժունակությունը:
Հիշեցնենք, որ Իրանի ՀՕՊ ստորաբաժանումները երեքշաբթի զորավարժություններ կսկսեն երկրի կենտրոնական անապատային տարածքներում։
Զորավարժության մասնակիցները կօգտագործեն տեխնոլոգիաներ, խելացի զինամթերք, թևավոր հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր և ինքնաթիռներ, կիրականացնեն զգայուն կենտրոնները պաշտպանելու մարտավարություն և կիրականացնեն օդային սպառնալիքներից պաշտպանություն:
0Comments