Պուտինն Անվտանգության խորհրդում առաջարկել է քննարկել ԱՊՀ այլ երկրների հետ ՌԴ-ի փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ հանդիպմանը առաջարկել է հետխորհրդային գործընկերների հետ քննարկել փոխգործակցությանը վերաբերող հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հոկտեմբերի 15-ին կկայանա ԱՊՀ գագաթնաժողովը: Այդ առնչությամբ կցանկանայի ձեզ հետ խոսել և խորհրդակցել հետխորհրդային տարածքում գործընկերների, ընկերների, դաշնակիցների, ԱՊՀ երկրների հետ մեր փոխգործակցության որոշ ասպեկտների վերաբերյալ»,-  ասել է ՌԴ նախագահը: