Բախումներ կլինեն Իրանի և Թուրքիայի միջև, և շատ լուրջ խեղճացնող հարվածներ Ադրբեջանի վրա, ինչի դեպքում հնարավոր կլինի վերականգնել Արցախի ինքնիշխանությունը մինչև Քարվաճառ. Վարդանով

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Բախումներ չեն լինի Իրանի և Ադրբեջանի միջև, դրանք լինելու են Իրանի և Թուրքիայի միջև, որոնց մեջքին կանգնած են Իսրայելը, Անգլիան: Վերջինս մինչև հիմա չի հաշտվել 1950-60-աններից Իրանի վրա իր ազդեցությունը կորցնելուց հետ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Վովա Վարդանովը։

Նրա խոսքով` իրանա-ադրբեջանական այդ բախումները վտանգավոր են մեզ համար այնքանով, որ դրանք կարող են լինել ՀՀ տարածքում: «Մի փոքր ֆանտաստիկայի ժանրից է, բայց հնարավոր է ադրբեջանական փախստականներ մինչև 1 մլն լցվեն Հայաստան։ Ես կգերադասեի, որ բախումներ լիներ Իրանի և Թուրքիայի միջև, և շատ լուրջ խեղճացնող հարվածներ Ադրբեջանի վրա, որ մենք կարողանայինք գոնե վերականգնել Արցախի ինքնիշխանությունը Ջրականից, Կովսականով մինչև Քարվաճառ»,- ասել է Վարդանովը։

Նրա դիտարկմամբ` այդ իրավիճակից չօգտվելը մեր կողմից ոչ հերթական էշությունը կլինի, այլ ինքնասպանության անդունդ տանող քայլ։

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։