ԵՄ-ն կարող է կորցնել ունակությունը լինել լիիրավ խաղացող համաշխարհային ասպարեզում

Մանրամասներ

1

ԵՄ-ն կարող է կորցնել ունակությունը լինել լիիրավ խաղացող համաշխարհային ասպարեզում՝ վերածվելով համաշխարհային քաղաքականության օբյեկտի, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գործերով գերագույն հանձնակատար Ժողեփ Բորելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա գնահատմամբ՝ աշխարհում կա երկու միտում, որոնք ավելի շատ են ազդում եվրոպական գործերին: Նախ ԱՄՆ-ի ու դրա դաշնակիցների ջանքերն են՝ ուղղված Չինաստանի դեմ: Որպես օրինակ՝ Բորելը նշել է Վաշինգտոնի, Լոնդոնի ու Կանբերայի AUKUS պաշտպանական պակտի ձեւավորումը, որի արդյունքում Ֆրանսիայի փոխարեն մատակարարումներն այժմ ապահովելու է ԱՄՆ-ն:

Այնուհետեւ բազմաբեւեռ դինամիկան է, որի դեպքում այնպիսի խաղացողներ, ինչպես Ռուսաստանն է, ձգտում են ընդլայնել մանեւրելու տարածությունն ու ազդեցության ոլորտը, շարունակել է Բորելը: Նրա կարծիքով՝ այդպիսի գործողություններն ընկճում են Եվրամիության արժեքներն ու շահերը, ինչպես դա տեղի է ունեցել Սիրիայում, Լիբիայում ու Մալիում:

Որպեսզի ԵՄ-ն չվերածվի գլոբալ քաղաքականության օբյեկտի, Բորելը կոչ է անում միության առաջնորդներին սատարել ԵՄ սեփական զինված ուժերն ու պարզել դրանց կիրառման հստակ պայմանները, որպեսզի այդ ուժերը կարողանան մրցակցել ՆԱՏՕ-ի հետ:

Բորելը հաստատել է, որ համաշխարհային քաղաքականության նկատմամբ ԵՄ ռազմավարական մոտեցումն ու դրա իրացման հիմնական ուղիները կձեւավորվեն «ԵՄ ռազմավարական ուղեցույց» հայեցակարգում, որը կներկայացվի նոյեմբերին, իսկ հաստատումը սպասվում է 2022 թվականի մարտին: