Բայդենը «կառուցում է» Չինաստանը, ոչ թե ԱՄՆ-ն. Թրամփ

Մանրամասներ

ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տնտեսական առաջարկները ավելի մեծ օգուտ կբերեն Չինաստանին, քան Նահանգներին, հայտարարել է ԱՄՆ վարչակազմի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը Այովայում իր կողմնակիցների հետ հանրահավաքի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Բայդենի նախագիծը կկառուցի Չինաստանը, իսկ մենք հանրապետական կուսակցությունում ցանկանում ենք կառուցել Ամերիկան»,-նշել է Թրամփը:

Թրամփը հայտարրաել է, որ Բայդենի նախագիծը, մասնավորապես, կհանգեցնի աշխատող ընտանիքների համար հարկային բեռի մեծացմանը:

«Բայդենի նախագիծը կտրուկ կբարձրացնի բիզնեսի հարկերը, կդարձնի դրանք աշխարհում ամենաբարձր հարկերից մեկը՝ զգալի չափով բարձր, քան կոմունիստական Չինաստանում,-ասել է նախկին նախագահը:

Թրամփը համարում է, որ, եթե Բայդենի առաջարկն ընդունվի, բիզնեսին ավելի շահավետ կլինի աշխատել Չինաստանում, քան ԱՄՆ-ում:

ԱՄՆ նախագահը փորձում է հասնել երկու մասշտաբային օրինագծերի ընդունմանը, որոնցից մեկը 1,2 տրիլիոն բյուջեով ենթակառուցվածքը զարգացնելու համար, իսկ մյուսը, որն ունի դեռեւս չպարզված ծավալ, կրթության, առողջապահության եւ «մաքուր» էներգետիկայի գործում դեմոկրատների առաջնահերթություններն աջակցելու համար:

Օրինագծերը Բայդենի եւ նրա վարչակազմի կարեւորագույն ասպեկտն են: Սակայն ներկայացուցիչների պալատում դրանց հաստատմանը խոչընդոտում է պառակտումը հենց դեմոկրատների ներսում, որոնք չեն կարող համաձայնության գալ ծախսերի ծավալի հարցում: