«Զանգեզուրի համար պայքարը թեժանում է։ Հիմա պայքար է գնում, թե ո՞վ է հսկելու Զանգեզուրը. Թուրքիան, թե՞ Իրանը։ Թուրքական ծրագրի համաձայն Զանգեզուրի միջանցքով` Արևելք-Արևմուտք ճանապարհով Չինաստանից` Պակիստանով եւ Թուրքիայով տրանսպորտային ուղի է դրվում դեպի Եվրոպա։ Իսկ Հայաստանը դառնում է մանրադրամ։
Ներկայումս Իրանը լրիվ մերժում է Զանգեզուրի միջանցքի գաղափարը և առաջ է տանում «Հյուսիս-Հարավ» ծրագիրը, որի համաձայն տրանսպորտային ուղին Իրանով գնալու է դեպի Եվրոպա շրջանցելով Թուրքիային։ Այս երկու ծրագրերի դեպքում էլ խոսքը գնում է մեծ գումարների շրջանառության մասին ...
Հիմա Հայաստանը նշված ծրագրերում ոչինչ է, քանի որ այդպես են որոշել հայերը, իրենց ճակատագիրը իրենք չեն տնօրինում»:
ՌԴ առաջատար արևելագետ Եվգենի Սատանովսկի
0Comments