Մոսկվայում հոկտեմբերի 12-ին կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպումը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Մոսկվայում հոկտեմբերի 12-ին նախապատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո։ Նման հանդիպում պատրաստվում է»,- ասել է նա՝ ի պատասխան համապատասխան հարցի։

Ըստ աղբյուրի՝ այս տարի Պուտինն ու Փաշինյանը երեք անձնական հանդիպում են անցկացրել, ավելի քան 10 անգամ խոսել են հեռախոսով: