Մարսի մակերևույթի վրա ժամանակին ջուր է եղել․ ՆԱՍԱ

ՖՈՏՈ
Live24.am-ը ներկայացնում է

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական ընկերությունը հրապարակել է նոր լուսանկարներ, որը բացահայտում են Մարս մոլորակի վրա հնագույն գետի դելտան, որտեղ, հավանաբար, միլիարդավոր տարիներ առաջ կյանք է գոյություն ունեցել:

Perseverance  մարսագնացը ՆԱՍԱ-ին ապացույցներ է ուղարկել, որ այն վայրում, որտեղ այն հիմա  գտնվում է, ժամանակին ջուր է եղել:

Մարսագնացը վայրէջք է կատարել 2021 թվականի փետրվարին: Այն իջել է Եզերո խառնարանի ներքևում: Այս վայրն ընտրվել է հիմնականում այն պատճառով, որ նախորդ դիտարկումները ցույց էին տալիս, որ նախկինում այդտեղ կարող էին եղած լինել մեծ լիճ և գետի դելտա:

Առաքելությունը տվել է իր պտուղները. մարսագնացից ստացված տվյալները հաստատել են վերնշված վարկածը: Գիտնականները վերլուծել են խառնարանի լուսանկարները, որոնք արվել են Perseverance- ի կողմից: Նկարներում գիտնականները նկատել են լճի հատակին բնորոշ ռելիեֆ:

Այսօր Եզերո խառնարանը ամբողջությամբ չորացել է, ինչպես Մարսի մնացած մակերեսը: Գիտնականները կարծում են, որ մոլորակը չորացել է մոտ 3,5 միլիարդ տարի առաջ, երբ գլոբալ մագնիսական դաշտն անհետացել է և երբեմնի խիտ մթնոլորտը ենթակա է դարձել ոչնչացման:

Newly released photos show the Jezero Crater delta region