Ոչ հեռավոր ապագայում դուք կտեսնեք տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված Իրանի ջանքերի արդյունքները

Մանրամասներ

1

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ երկիրը թույլ չի տա իր հարեւանությամբ գտնվող սիոնիստներին տարածաշրջանում անապահովություն առաջացնել, գրում է  mehrnews.com-ը:

«Ոչ հեռավոր ապագայում դուք կտեսնեք տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված Իրանի ջանքերի արդյունքները»,-ասել է:

Այդ մասին նա ասել է ուրբաթ լիբանանյան լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Տարածաշրջանի և Կովկասի մեր հարևանների հետ փոխհարաբերություններում մենք թույլ չենք տա սիոնիստներին հետախուզական որևէ շարժ ունենալ», - ընդգծել է նա:

«Մենք պատրաստ ենք հավաքական համագործակցության արդյունքում ձեռնարկել ցանկացած գործողություն, որն անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության համար»,-եզրափակել է դիվանագետը: