Արարատ Միրզոյանի եւ Ջեյխուն Բայրամովի միջեւ հնարավոր է նոր հանդիպում լինի

Մանրամասներ

1

Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաեւան հայտարարել է, որ ամենեւին բացառված չէ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյխուն Բայրամովի միջեւ նոր հանդիպումը։

Աբդուլաեւան մասնավորապես ասել է, որ հետկոնֆլիկտային իրավիճակում կարեւոր է, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը միտված քննարկումներ տեղի ունենան։

Անդրադառնալով որոշ ժամանակ առաջ Նյու-Յորքում Արարատ Միրզոյանի եւ Ջեյխուն Բայրամովի միջեւ տեղի ունեցած հանդիպմանը, նա ասել է, որ չի բառացվում, որ նման հանդիպում էլի տեղի ունենա։