Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեի ներկայացուցիչը հեռացել է Ադրբեջանից

Մանրամասներ

ա

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեի Ադրբեջանի ներկայացուցիչ Ալի Աքբար Օջագնեջադը հեռացել է Ադրբեջանից։ Այս մասին, Հրապարակի փոխանցմամբ, հայտնել է Ադրբեջանում իրանական դեսպանությունը։

Ըստ դեսպանատան հայտարարության, Օջագնեջադն արդեն մի ամիս է, ինչ գտնվում է Թեհրանում։

Հիշեցնենք, որ նախօրեին համաճարակային ստուգումների պատրվակով փակվել էր Օջագնեջադի գրասենյակն ու Հուսեյնիյե մզկիթը։