Թող չխոսեն, որ երբեւիցե փակ չի եղել․ Ադրբեջանը 2000-ականներին փակեց իր օդային տարածքը, Հայաստանն էլ փակեց

Մանրամասներ

1

Ադրբեջանը 2000-ականներին երբ միակողմանիորեն փակել է իր օդային տարածքը հայկական օդանավերի համար, Հայաստանն էլ համապատասխան որոշմամբ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը փակել է ադրբեջանական օդանավերի համար մեր օդային տարածքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

«Որեւէ իրավական փոփոխության համար պետք է ստորագրվի իրավական փաստաթուղթ: Եթե կա այդպիսի փաստաթուղթ, թող դա ներկայացնեն, հակառակ դեպքում թող չխոսեն, որ երբեւիցե փակ չի եղել»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական AZAL ավիափոխադրողը հայտարարել է, որ Հոկտեմբերի 6-ից Ադրբեջանի ավիաուղիները սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջեւան ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար: