Երաշխիք չկա, որ ականապատ տարածքների քարտեզները Ադրբեջանին տրամադրելու դեպքում գերիները կվերադարձվեն

Մանրամասները՝ տեսանյութում

1

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի կարծիքով՝ որևէ երաշխիք չկա, որ ականապատ տարածքների քարտեզները Ադրբեջանին տրամադրելու դեպքում գերիները կվերադարձվեն:

«Մինչ այս Ադրբեջանին տրված քարտեզների վերաբերյալ այնտեղից պաշտոնական մակարդակով հայտարարվել էր, որ դրանք 25 տոկոսով են համապատասխանում տեղանքին:

Ի՞նչ իմանանք, որ նույն տրամաբանությամբ, երբ քարտեզները տրվեն ադրբեջանական կողմին, Ադրբեջանը պայման չի դնի՝ եկեք ստուգենք՝ տարածքները համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ, հետո նոր գերիներին կտանք: Հետո կասի՝ չի համապատասխանում, գերիներին չենք տալիս:

Երկրորդ՝ հաշվի առնելով այն քարոզչությունը, որ Ադրբեջանը տանում է ամիսներ շարունակ, մասնավորապես՝ նշելով, որ գերիներ չեն, այլ ահաբեկիչներ, ես չեմ կարծում, որ այս ամբողջն Ալիևը կդնի մի կողմ, և ինչ է թե Նիկոլ Փաշինյանի կողմից եղել է նման առաջարկ, կգնա զիջումների: Հատկապես այն, որ գերիների հարցը շատ է շահարկվում դիվանագիտական և քաղաքական ոլորտներում՝ Հայաստանին պարտադրելու, որպեսզի վերջինս զիջումների գնա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա: