Հանրապետության լեռնային մի շարք բնակավայրերում տեղում է առաջին ձյունը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ինչպես և կանխատեսվել էր այսօր օրվա երկրորդ կեսից սկսած հանրապետության լեռնային մի շարք բնակավայրերում տեղում է առաջին ձյունը։ Մասնավորապես ձյան առատ տեղումներ են դիտվել Ճամբարակի հատվածում։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքը հանրապետության տարածք շարունակվում է։

Հոկտեմբերի 6-ին օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կնվազի ևս 5-6 աստիճանով։

Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով»,-նշված է հայտարարության մեջ։