Լավրովի հրավերով Իրանի ԱԳ նախարարը Մոսկվա է մեկնել

Մանրամասներ

ա

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը, երեքշաբթի գլխավորելով պատվիրակությունը, Թեհրանից մեկնել է Մոսկվա, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

Ուղևորությունը կատարվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական հրավերով:

Ըստ ՌԴ ԱԳՆ հայտարարության, Ամիր Աբդոլլահիանը և Լավրովը պետք է քննարկեն ահաբեկչական սպառնալիքների, թմրանյութերի անօրինական մաքսանենգության դեմ պայքարը, հետկոնֆլիկտային դարաշրջանում միջազգային ներդրումներն ու Աֆղանստանի վերակառուցումը, Սիրիայի հարցով Մոսկվայի սև Թեհրանի կզբունքային դիրքորոշումները, բանակցությունների վերսկսումն Իրանի միջուկային գործարքի վերածնման շուրջ և տարածաշրջանային ամենակարևոր խնդիրները: