Հայաստանում ժամեր առաջ 4-5 բալ ուժգնության երկրաշարժ է գրանցվել

Մանրամասներ

1

Այսօր, հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 12:31-ին  ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Շիրակի մարզի Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Շիրակի մարզի Զույգաղբյուր, Աշոցք և Բավրա գյուղերում, Լոռու մարզի` Տաշիր, Ալավերդի քաղաքներում և Թումանյան համայնքում` 3 բալ ուժգնությամբ: