Շվեդիայի հարավում բեռնատարը բախվել է մարդատար ավտոմեքենային, որտեղ գտնվում էին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հեղինակ Լարս Վիլկսին և նրա անվտանգությունը պահպանող երկու ոստիկանները: Պատահարի հետևանքով նրանք բոլորը մահացել են:
Վթարը տեղի է ունեցել E4 մայրուղու վրա ՝ Կրոնոբերգ նահանգի Մարկարիուդ գյուղի մոտ:
Բախման արդյունքում երկու մեքենաներն էլ այրվել են, բեռնատարի վարորդը ողջ է մնացել, սակայն լուրջ վնասվածքներ է ստացել:
Դեռևս տեղեկություններ չկան, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել վթարը: Բեռնատարի վարորդը հոսպիտալացվելուց հետո արդեն հարցաքննվել է:
0Comments