Փաշինյան. Հույս ունեմ՝ ավտոճանապարհների եւ երկաթուղու բացման հարցում Ադրբեջանի հետ կհասնենք առաջընթացի

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Տրամաբանական է այն, որ ավտոճանապարհները եւ երկաթուղին, որոնք գոյություն ունեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, պետք է բացվեին կամ բացման փուլում լինեին։ Ես հույս ունեմ, որ այս հարցում մեզ կհաջողվի առաջընթաց գրանցել։ Այս մասին հոկտեմբերի 4-ի ճեպազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս համատեքստում ես ցանկանում են ընդգծել հումանիտար հարցը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ գերիները, պատանդները եւ այլ պահվող անձինք մինչ այս պահը պետք է  վերադարձված լինեին, բայց, ցավոք, առայժմ վերադարձված չեն։

Ես կարծում եմ, որ նրանց վերադարձը կապահովի որոշակի դրական ֆոն, որի ֆոնին հնարավոր կլինի ստեղծել ավելի արդյունավետ հնարավորություններ բանակցությունների համար ե՛ւ սահմանագծման ու սահմանազատման շուրջ, ե՛ւ տարածաշրջանային հաղորդակցությունների շուրջ, ե՛ւ ղարաբաղյան հակամարտության քաղաքական ու համապարփակ կարգավորման շուրջ։

Մենք համագործակցում ենք նաեւ (նկատի ունի ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից բացի` խմբ.) Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որը ձեւավորվել է հունվարի 11-ի հայտարարության հիման վրա: Այն վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտի եւ կապի ապաշրջափակմանը: Վերջինս իր հերթին բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետից, որի առանցքն այն է, որ բացվում են բոլոր տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունները:
Ցավոք, մինչ այժմ հաղորդակցությունները չեն բացվել, քանի որ կա խնդիր. երբեմն մեկնաբանություններ են արվում, որոնք դուրս են հայտարարության այս տրամաբանությունից»,- ասաց նա: