Գեներալները պետք է խոսեն, հակառակ դեպքում պարտության ամբողջ մեղքը կախվելու է նրանց վզին. Ռոբերտ Քոչարյան

Մանրամասներ

ա

Այս մեկ տարվա ընթացքում եղել են տարբեր ակնարկներ պատերազմում մեղավորության եւ պատասխանատվության մասին. ակնհայտ է, որ փորձելու են ամբողջ մեղքը բարդել բանակի վրա, գեներալների վրա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Սա այն դեպքը չի, որ ես ոգեւորված եմ բանակի գործողություններով պատերազմի ժամանակ, բայց պատերազմում է երկիրը. Բանակին մենակ են թողել այս պատերազմում:

Պետք է հասկանալ՝ այդ ֆունդամենտալ սխալ որոշումներն ում կողմից են կայացվել. Եթե նախաձեռնողը եղել է բանակը՝ գլխավոր շտաբը, գեներալիտետը, դա մի հարց է, եթե այդ որոշումները, օրինակ, ջոկատներին անցնելու, եղել է վարչապետի կողմից, դա մեկ այլ հարց է: Բայց ես հիմա տեսնում եմ, որ փորձ է արվում ստեղծել ֆոն, որ սա թալանչի, կոռումպացված գեներալների գործունեության արդյունք է պարտությունը:

Երբ որ իշխանությունը պարգեւատրում է հերոսների կոչումներով, շէքանշաններով հողեր հանձնելու ժամանակ, այդ մասին չէին մտածո՞ւմ:

Պետք է այդ գեներալները սկսեն խոսել, պատմել ճշմարտությունը, հակառակ դեպքում ամբողջ մեղքը կախվելու է իրենց վզին»,-հայտարարեց Քոչարյանը: