Ալիևի ընտանիքը մեղադրվում է սեփական երկիրը թալանելու մեջ. Ուշագրավ մանրամասներ «Պանդորայի զեկույցից»

Մանրամասներ

ա

Մեծ Բրիտանիայում Crown estate-ը (կազմակերպություն է, որը պաշտոնապես լիազորված է միապետի անունից կառավարելու թագավորական ունեցվածքը) հետաքննություն է սկսել 67 միլիոն ֆունտ ստերլինգ արժեցող լոնդոնյան սեփականության հետ կապված:

Լրագրող հետազոտողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հրապարակել է «Պանդորայի զեկույցը» (Pandora papers) օֆշորային սխեմաներում համաշխարհային առաջնորդների հնարավոր նրեգրավվածության մասին, հաղորդում է The Guardian-ը:

Տեքստում նշված է, որ հայտնի են ավելի քան 100 միլիարդատերերի, 35 համաշխարհային առաջնորդների և 400 պետական պաշտոնյաների օֆշորային գործարքները: Լրագրողներն անվանում են տեղի ունեցածը պատմության մեջ խոշորագույն օֆշորային տվյալների հոսք: Զեկույցում նշված են ավելի քան 600 լրագրողների ռեպորտաժներ 117 երկրներից:

Զեկույցում հայտնված առաջնորդներից է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը մեղադրվում է սեփական երկիրը թալանելու մեջ: Pandora Papers-ն մատնանշում է, որ Ալիևներն ու նրանց մերձավորները կապված են Մեծ Բրիտանիայում ավելի քան 400 միլիոն ֆունտի չափով անշարժ գույքի գործարքներում:

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հրապարակած «Պանդորայի փաստաթղթերում» ներկայացվել են գնման մանրամասները, ինչից պարզ է դառնում, թե ինչպես են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կապված օֆշորային ընկերությունները վերջին 15 տարիների ընթացքում Բրիտանիայում վաճառել շուրջ 400 միլիոն ֆունտ ստերլինգ արժեցող սեփականություն։ Նշվում է, որ անշարժ գույքի գնումը ներառում է մեկ շենք, որը 2009-ին 33,5 մլն ֆունտ ստերլինգով ձեռք է բերվել օֆշորային ընկերության կողմից, որի շահառուն նախագահ Իլհամ Ալիևի որդի Հեյդարն է, որն այն ժամանակ ընդամենը 11 տարեկան էր։