Ռիդլի Սքոթը հայտնել է «Գլադիատոր»-ի սիքվելի մասին

Մանրամասներ

ա

Հոլիվուդյան ռեժիսոր Ռիդլի Սքոթը բացահայտել է, որ ներկայում գրվում է 2000-ականների հանրահայտ «Գլադիատոր» ֆիլմի սիքվելը, գրում է Daily Mail-ը:

«Ներկայում գրվում է հաջորդ «Գլադիատոր»-ը: Եվ երբ ավարտեմ Նապոլեոնի մասին ֆիլմը, կանցնեմ «Գլադիատոր»-ին»,-ասել է ռեժիսորը:

Ըստ տեղեկությունների՝ ֆիլմը կպատմի Լուցիուսի մասին: Դրանում իրադարձությունները կծավալվեն օրիգինալ ֆիլմի իրադարձություններից 25-30 տարի անց: