Երեւանի փողոցներում ուղտեր են հայտնվել

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Երեւանի փողոցներում ուղտեր են հայտնվել:

Sputnik Արմենիայի տեսախցիկը «որսացել» է անապատի բնակիչներին Շենգավիթ վարչական շրջանի մետրոյի Գործարանային կայարանի մոտ:

Ամենայն հավանականությամբ, այս ուղտերը մեկ ամիս առաջ սահմանամերձ Մեղրիից են հասել Երևան: Հենց այսքան ժամանակ պահանջվեց, որ կենդանիները և ուղտ ուղեկցորդը սահմանից հասնեն Հայաստանի մայրաքաղաք:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9 -ին Facebook-ում տեղադրվել էր Մեղրիով «քայլող» ուղտերի մասին տեսանյութ, որը համացանցում լայն հնչեղություն էր ստացել: