Քաղաք դուրս եկեք ու տեսեք ինչքան հղի տղամարդ կա. Վովա Վարդանով. VIDEO

Մանրամասներ

ա

ՈՄԱ գումարտակի հրամանատար Վովա Վարդանովը AD TV «Հարցազրույցի» ժամանակ ասաց, որ դեռևս 1988-ին, երբ Ադրբեջանցին հայտարարեց, որ իրենք պատրաստվում են հայի արյունը բաժակից «տրուբչկայով» է խմելու՝ մեզանից ոչ ոք ոչինչ չարեց։ 44-օրյա պատերազմում մեր պարտության պատճառներից մեկը սա է՝ կարծում է Վարդանովը։

Անդրադառնալով Պաշտպանության նածկին նախարար Դավիթ Տոնոյանի տունը հետախուզելու, ԳՇ պետի տեղակալին ԱԱԾ հրավիրելուն, Վարդանովն ասաց, որ որքանով որ ինքն է տեղեկացված, խոսքը գնում է հին հրթիռների մասին, որոնց շարժիչների վառելիքներն այդքան լավ չեն աշխատել և պայթուցիկը, մարտագլխիկն այնքան էլ լավ վիճակում չի եղել, սակայն տեղեկություններն այնքան քիչ են, որ չի կարող կարծիք հայտնել այդ մասով։

«ԱԱԾ-ին ես միշտ վստահել եմ։ Գլխին ում ասես նստացրել են ԱԱԾ-ի՝ զուտ այդ կառույցը, որ իշխանությանը այդ պահին լոյալ լինի, բայց ԱԱԾ-ն ինքը պրոֆեսիոնալների կառույց է, ես միշտ իրան վստահել եմ, միշտ ցավով նայել եմ, ոնց են իրանց ուղղում ոչ իրանց ֆունկցիաները կատարելուն՝ մանր հանցագործություններ բացահայտելուն»,-ասաց Վարդանովը։

Վարդանովը նշում է, որ Ազգային Անվտանգությունը պիտի իր անվանը համապատասխանի և այս գործերի բացելն ու դատարան հասցնելը զուտ պրոֆեսիոնալիզմի մասին է։

«Մի դատեք Ազգային Անվտանգութան մասին իր ղեկավարով։ Այնտեղ կան շատ լուրջ մասնագետներ, որոնք որ ինչ պետք է կբացեն, որտեղ պետք է կհասցնեն։ Ես կարծում եմ այս գործը գաղտնիք չի մնա ղեկավարի համար, գաղտնիք չի մնա դատավորի համար,եթե հասցվի դատարան, բայց կարող է գաղտնիք մնալ հասարակության համար»,-շեշտեց վովա Վարդանովը։

ՈՄԱ գումարտակի հրամանատրը նշում է, որ պատերազմը չի ավարտվել և հայ ժողովուրդը զբաղվել է ինքնախաբեությամբ։

«Եթե պատերազմը 1988 թվականից առ այսօր ավարտվել էր, բա ոնց էր ամեն տարի 20-50 հոգի զինվորական էր զոհվում առաջնագծում։ միգուցե մենք հանցավոր ինքնախաբեությամբ էինք զբաղվում, միգուցե դա էր պատճառը, որ մեր կորուստներն այդքան մեծ էին»,-ասաց Վարդանովը։

Անդրադառնալով բանակում սննդի հետ կապված փոփոխություններին, Վարդանովը նշեց, որ դա առնվազն հիմարություն էր, քանի որ զինվորին պետք է պահաովել տաք սննդով ու պետք չէր վերացնել դաշտային խոհանոցը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանից ու Թւորքիայի եկող ուղերձներին, վովա Վարդանովը շեշտեց, որ թուրքերը հայերին կհանդուրժեն միայն մեկ պարագայում՝ ստրուկի կարգավիճակում, իսկ ստրուկին կարող են նաև կոտորել։

Մանրամասները՝ տեսանյութում։