Այս պահին խուզարկում են Դավիթ Տոնոյանի բնակարանը

Մանրամասներ

1

Այս պահին խուզարկում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանը. գրում է «Հրապարակը»

Տոնոյանին, ըստ երևույթին, կձերբակալեն և մեղադրանք կառաջադրեն: Ըստ թերթի` զուգահեռ խուզարկություններ են ընթանում ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում:

Ստեփան Գալստյանին ևս հրավիրել են ԱԱԾ: Հաջորդը կայցելեն Յուրի Խաչատուրովին և Սեյրան Օհանյանին:

Ըստ ամենայնի, այս գործողություններն իրականացվում են ԱԱԾ-ում քննվող զենքի մատակարարման պայմանագրերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: