Չինաստանն առաջին անգամ ցուցադրել է իր «անտեսանելի» կործանիչը. VIDEO

Մանրամասներ

ա

Չինաստանում սեպտեմբերի 28-ին, Ժուհայ քաղաքի ավիաշոուի ժամանակ առաջին անգամ ցուցադրվել է J-20 տիպի «անտեսանելի» կործանիչը: Այս մասին հայտնում է CNN-ը։

Հաղորդվում է, որ կործանիչը հագեցած է հայրենական արտադրության շարժիչով։ Վերլուծաբանները պնդում են, որ J-20-ը նախատեսված է երկու հիմնական խնդիրների կատարման համար. օդ-օդ մարտի և վերգետնյա հարձակման համար։

J-20 կործանիչը գովազդվում է որպես Չինաստանի պատասխան ամերիկյան F-22 կործանիչին, որը համարվում է աշխարհում լավագույն «անտեսանելի» կործանիչը: