Պատվաստումից հետո իմ մտերիմներից 2–ը մահացել են. Բժիշկ

Մանրամասները՝ տեսանյութում

Ցանկացած պատվաստանյութ անցնում է փորձարկումներ, որը տեւում է 3-5 տարի եւ միայն դրանից հետո թույլատրվում է այն կիրառել մարդկանց շրջանում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Առոջղջապահության նախարարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց բժիշկ, մանկական ատամնաբույժ Նաիրա Ջալադյանը:

«Ինձ զարմացում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, որոնք մեկ տարի էլ ստուգումներ չեն անցել, կիրառվում են մարդկանց շրջանում: Ցանկացած բժշկական համալսարանի ուսանողին հայտնի է, որ բնական իմունիտետն ավելի ուժեղ է, քան արհեստական, որը ձեռք է բերվում պատվաստման հետևանքով։ Ինչո՞ւ բնական իմունիտետը հաշվի չի առնվում, ինչո՞ւ մարդկանց, որոնք ունեն բարձր հակամարմիններ, ստիպում են պատվաստվել:

Նրա խոսքով, կան հավաստի հետազոտություններ արված իսպանացի մի խումբ մասնագետների կողմից, որոնց համաձայն, «Աստրազենակա», Modernaև Pfizer պատվաստանյութերում կան քաղցկեղածին, գենոտոքսիկ և ցիտոտտոքսիկ նյութերի պարունակություններ, նաև վերարտադրողական համակարգի վրա ազդող նյութերի առկայություն, ինչը նշանակում է, որ երիտասարդների շրջանում կբերի չբերություն։

Ն.Ջալադյանը նաև հայտնեց, որ իր մտերիմների շրջանում արդեն երկու հոգի մահացել են անմիջապես պատվաստումից հետո։

«Մեզ ինֆորմացիա չեն տալիս պատվաստվելուց հետո մահերի, պատվաստման կողմնակի ազդեցությունների մասին։ Գիտեմ դեպքեր, որ մարդիկ պատվաստումից հետո բավականին ծանր վիճակում են հայտնվել»,- ասաց նա։

Ատամնաբույժի խոսքով, հետազոտություններ կան, որոնց համաձայն պատվաստված մարդկանց շրջանում մահացության դեպքերն ավելի բարձր են՝ հիվանդանում են կորոնավիրուսով, իմունիտետի կտրուկ անկում է լինում։

«Պատվաստումը հիվանդության դեմ պայքարի ձև չէ»,- ընդգծեց Ն. Ջալադյանը։