Բայդենը երրորդ անգամ կպատվաստվի Covid-19-ի դեմ

Մանրամասներ

ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստումը ստանալ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով պետության ղեկավարի գրաֆիկին, որը հրապարակել է Սպիտակ տունը:

Նշվել է, որ ԱՄՆ ժամանակով ժամը 13:00-ին Բայդենը հանդես կգա ելույթով և կկատարի COVID -19- ի դեմ նոր պատվաստում: Չի հստակեցվում, թե նախագահը կոնկրետ որ պատվաստանյութն է ստանալու: