Չավուշօղլուն հայտարարել է, որ մտադիր չէ հանդիպել Միրզոյանի հետ

Մանրամասներ

1

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մտադիր չէ հանդիպել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ՝ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման հարցի քննարկման համար։ Այս մասին նա ասել է ադրբեջանցի իր գործընկեր Ջեյխուն Բայրամովի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ։

Թուրք նախարարը նշել է, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել է հուսադրող հայտարարություններ, որոնք գոհունակությամբ են ընդունվել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կողմից։ Նա նաեւ ասել է, որ բոլոր քայլերն ու որոշումները կայացնելու են եւ իրականացնելու են Ադրբեջանի հետ կոորդինացնելով։