Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում պետք է ասեր՝ Շուշին ու Հադրութը օկուպացվա՞ծ են, իհարկե՛, չպետք է ասեր. Գագիկ Մելքոնյան

Իրավիճակ

/p>

Մենք հասկացանք, որ պետք է լինենք միասնական, ուժեղացնենք մեր բանակը, որպեսզի նման բաներ չկրկնվի: Այս մասին,ա յսօր՝ սեպտեմբերի 27-ին, Եռաբլուր պանթեոնորւմ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը:

«Արդեն ահագին փոփոխություններ են կատարվում բանակում: Բայց ամեն անգամ չպետք է բացեիբաց ասենք՝ ինչ ձեռք բերեցինք, ինչ արեցինք: Ես մտածում եմ, որ կորցրածը պետք է հետ բերենք, ոչ թե հիմիկվանից գոռանք՝ հետ բերենք, հետ բերենք, այլ սուսուփուս անենք: Ինչպես իրենք 1994-ին պարտվեցին, անցավ 25 տարի, հետ վերցրեցին: Իհարկե, մենք մեր տարածքները կորցրել ենք, պետք է հետ բերենք, դրա համար մեզ համբերություն է պետք եւ համախմբվել»,-ասաց նա:

Հարցին, թե մենք աշխարհին ասո՞ւմ ենք, որ թշնամին այդ տարածքներն ակուպացրել է, պատգամավորը պատասխանեց. «Իհարկե, ասում ենք»:

Դիտարկմանը, որ ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը չասաց, որ գոնե Հադրութն ու Շուշին գրավված են, նա արձագանքեց. «Այսինքն դուք մտածում ես, որ պետք է ասե՞ր: Այդ ամենը չպետք է ասել, պետք է սուսուփուս քո գործն անես: Էսօր չգնացինք ու Շուշին գրավեցինք: Պետք է կարողանանք զինվել, պրոֆեսիոնալ բանակ ստեղծել, այդ ժամանակ հետագայի խնդիր է, թե ինչ կարող ենք անել»: