Լռության րոպե՝ Արցախյան երկրորդ պատերազմի տարելիցին

Մանրամասներ

ա

Սեպտեմբերի 27-ին ժամը 11-ին Արցախում մեկ րոպե լռություն է հայտարարվել՝ ի հիշատակ մեկ տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի զոհերի:

Բացի այդ, ժամը 10:30 Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի կողմից Արցախի բոլոր գործող եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստյան արարողություն Հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հոգիների խաղաղության համար։