Կինը հայտնել էր, որ ամուսինը վիճել է հարևանի հետ, ապա դուրս է եկել տնից և չի վերադարձել․ մանրամասներ սպանությունից

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Սեպտեմբերի 26-ին, ժամը 00.13-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ ամուսինը ժամը 11.00-ին վիճել է հարևանի հետ, ապա դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է 55-ամյա տղամարդու դիակը՝ պարանոցի կտրած-ծակած վնասվածքի հետքով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 25-ի գիշերը նշված բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 55-ամյա տանտերը խոհանոցային դանակով հարվածել էր հարևանին՝ պատճառելով մահ:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:

55-ամյա տղամարդը խոստովանել է և ձերբակալվել:

Կատարվում է նախաքննություն: