Պուտինն ու Էրդողանը բավականին վստահելի աշխատանքային հարաբերությունների մեջ են

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեպ Թայիփ Էրդողանը բավականին վստահելի աշխատանքային հարաբերությունների մեջ են, որոնք լուրջ բանակցությունների են տրամադրում։

Այս մասին հայտարարել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր երկու երկրների ղեկավարներն իսկապես փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների մեջ են, որոնք, սակայն, տրամադրում են լուրջ բանակցությունների»,-ասել է Պեսկովը «Ռոսսիա» հեռուստաալիքի «Մոսկվա․Կրեմլ․Պուտին» հաղորդման ժամանակ։